ԱԱ-2014. Բրազիլիան քառորդ եզրափակչում է (Տեսանյութ)Armsport.am-ը գրում է.

Բրազիլիա-Չիլի խաղով մեկնարկեց Աշխարհի առաջնության փլեյ օֆֆ փուլը: Առաջին խաղակեսում կողմերը փոխանակվեցին մեկական գոլով: Երկրորդ խաղակեսում գոլ չգրանցվեց, որից հետո խաղը տեղափոխվեց ավելացված ժամանակ: Այնտեղ նույնպես դարպասի գրավում չարձանագրվեց, իսկ հաղթողին որոշելու եկան 11 մետրանոց հարվածները. դիպուկ գտնվեցին բրազիլացիները, որոնք կարողացան 3-2 հաշվով հաղթել մրցակցին:

Այսպիսով, Բրազիլիան դժվարին հաղթանակ տոնեց Չիլիի նկատմամբ եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Բրազիլիա-Չիլի՝ 1-1

Գոլերը՝ Լուիս 18 – Սանչես 32

11 մետրանոցներով՝ 3-2

 

Խաղադաշտում թիմերը ներկայացան հետեւյալ ֆուտբոլիստներով.

Բրազիլիա. Սեզար, Ալվեշ, Սիլվա, Լուիզ, Մարսել, Գուստավո, Ֆերնանդինյո (Ռամիրես 72՛), Օսկար (Վիլյան 106՛), Ֆրեդ (Ժո 64՛), Հալկ, Նեյմար

Չիլի. Բրավո, Խարա, Մենա, Վիդալ (Պինիլյա 87՛), Իսլա, Դիազ, Մեդել (Ռոխաս 108՛), Սիլվա, Արանգուիզ, Սանչես, Վարգաս (Գուտիերես 57՛)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել