37760761in.am-ը գրում է.

Գերմանիան 2 մլն եվրո կհատկացնի իրաքցի փախստականների ու ներքին տեղահանվածների կարիքների համար, որոնք տառապել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բռնություններից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ITAR-TASS-ը, հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Իրաքում իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ հունիսի սկզբին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման սուննի զինյալները հարձակումներ գործեցին երկրի հյուսիսի վրա ու գրավեցին մի շարք բնակավայրեր: Դրա հետևանքով, ըստ ՄԱԿ-ի տվյալների, պարտադրված տեղահանվածներ դարձան մոտ 1,2 մլն խաղաղ բնակիչներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել