Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ-ն նախընտրում է Ուկրաինայի ղեկավարությանը մղել առճակատման: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Вести в субботу с Сергеем Брилевым» հաղորդման ընթացքում։ 

«Դեռևս կան օվկիանոսից այն կողմ գործընկերներ՝ մեր ամերիկացի գործընկերները, ովքեր, ըստ բազմաթիվ վկայությունների, դեռևս փորձում են Ուկրաինայի ղեկավարությանը տանել առճակատման ճանապարհով»,- ասել է նա` պատասխանելով Ուկրաինայում խաղաղություն հաստատվելու շանսերի մասին հարցին:

Ըստ ՌԴ արտգործնախարարի՝ եթե ամեն ինչ կախված լիներ Ռուսաստանից և նրա եվրոպացի գործընկերների մեծ մասից, ապա Ուկրաինայում խաղաղության հասնելու հնարավորություններն ավելի շատ կլինեին, սակայն, «ի դեմս ուկրաինական կողմի, դեռ կան խաղացողներ, որոնք հեռու են միասնական լինելու գաղափարից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել