1in.am-ը գրում է.
ԱՄՆ զինված ուժերի անօդաչուները ԱՄՆ քաղաքացիների պաշտպանությունն ապահովելու համար սկսել են թռիչքները Բաղդադի վրա: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիին: Ներկայումս Իրաքի բանակը մարտեր է վարում ապստամբների գրաված Տիկրիտ քաղաքի համար: ՄԱԿ-ի տվյալներով՝ այդ երկրում զինված հակամարտության ընթացքում հունիսի 9-ից սկսած հազարից ավելի մարդ է զոհվել:
«Այդ թռչող սարքերից որոշները զենքով են հագեցած առաջին հերթին այն պատճառով, որ անվտանգություն ապահովեն այն ժամանակ, երբ Իրաք ուղարկած մեր ռազմական խորհրդատուները կաշխատեն դեսպանության սահմաններից դուրս»,- ասել է Քիրբին:
Ամերիկյան իշխանությունները խոստացել են անօդաչու սարքերը չկիրառել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) արմատական խմբավորման դեմ հարձակողական գործողությունների համար: