Հետաքրքիր մտքեր է արտահայտում Ստյոպա Սաֆարյանը՝ մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության ղեկավար կազմից դուրս գալու իր մտադրությունը. «Քանի որ ընտրական շրջան չի, չեմ կարծում, որ իմ բացակայությունը կուսակցությունում այդքան արժեքավոր է»: Ինչպես ասում են, համեստությունը զարդարում է մարդուն: Եվ, իսկապես, եթե ընտրվելու առիթ չկա, ի՞նչ կարիք կա ծանրաբեռնվել կուսակցական գործերով: Մանավանդ, որ ընտրությունների ժամանակ էլ Ստյոպա Սաֆարյանը առանձնապես չի փայլել՝ հերոսաբար պարտվելով ներկա քաղաքապետի աներձագին: Ինչևէ, Ստյոպա Սաֆարյանը ունի բազմազբաղ օրակարգ, և այսուհետ զբաղվելու է հետազոտական գործունեությամբ և իր նոր կազմավորվող վերլուծական կենտրոնի գործերով:
Այնպես որ, սպասենք կուսակցական աշխատանքից հոգնած այս գործչի վերլուծական նոր ժայթքումներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



