Վերջին 200 տարվա մեջ նորություններ չկան, մի քանի սցենարային տարբերակներ՝ Մոսկվա-Բաքու-Անկարա՝ ընդդեմ Երևան-Արևմուտք, և հակառակը, գումարած ենթատարբերականեր՝ պայմանավորված Իրանի և Վրաստանի կարգավիճակներով, որոնք պիտի անգիր արած լինենք: Հանգիստ պետք է աշխատել. այո, պասպասոբստվուետ, ԼՂՀ-ի օդանավակայանը պիտի առանց հայտարարելու բացենք, քանի որ Ղրիմինը աշխատում է, Մինսկի խմբի ջանին էլ մեռնեմ, թող շուխուր դնեն: Վրաստանի այցից հետո արժի Իրան գնալ ու լուրջ (թեկուզ գովազդային) ծրագրերի մասին հայտարարել, նույն հատուկ գոտին Մեղրիում վերջապես ստեղծել: Եվ այլն, և այլն: 
Ուղղակի աշխատել է պետք, լոխ հարցերն էլ լուծելի են, դեմներս աստվածներ չեն, կճուճագործեր են ընդամենը:

Կից նյութն այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել