Հարցերի հարցը` քաղցկեղով հիվանդին ասե՞լ, թե չասել ճշմարտությունը:
Կամ մի ուրշ կերպ հարցս տամ` բժիշկը երբ հիվանդի հարազատի խնդրանքով թաքցնում է հիվանդից իր դիագնոզը, դա քրեորեն պատժելի՞ է թե՝ ոչ:
Կա մի կին, որ ունի երկսենյականոց բնակարան՝ քաղաքի կենտրոնում: Միայնակ է, բայց ունի քույրեր ու քրոջ երեխաներ: Էս կինը գլխուղեղի ուռուցք ունի, ու ոնց հասկացա, կարելի է վիրահատել ու գուցե դրանով կյանքը մի քիչ երկարի, գուցե` չէ: Բայց վիրահատության համար գումար չունի, միայն իր բնակարանն է իր կապիտալը, որ կարող է ասենք՝ վաճառի, միսենյականոց բնակարան առնի մի քիչ ծայրամասում ու մնացած գումարով հոգա իր առողջական խնդիրները:
Հիմա հարազատները թաքցնում են իրենից, որ ինքը լուրջ առողջական խնդիրներ ունի: Հորդորում են, որ էս ամենը շուտով կանցնի բուժման կուրսը ընդունելուց հետո: Ինքն էլ մեծ հավատով ու դրական տրամադրվածությամբ ապրում է իր ամեն մի օրը: Էսօր զբոսնում էի իր հետ: Կատակում էինք, ուրախ զվարթ քրքջում ու մտքումս պատկերացրեցի, թե ինչ կլիներ էս կնոջ հետ, եթե ճշմարտությունը իմանար....Հուզմունք, լացուկոծ, անքուն ու անհանգիստ գիշերներ... մոտալուտ մահվան սարսափ... Հայաստանում չկա որևէ հոգեբանական ծառայություն, որ զրուցի, ճիշտ տրամադրի ու ճիշտ կողմնորոշի նման հիվանդներին: Ու հասկացա, որ գուցե կրիմինալ է, որ մարդուն իր մասին ճիշտը չեն ասում: Բայց շատ դաժան է ասել ճշմարտությունը ու հոգեբանորեն նախորոք չպատրաստել, թե ոնց դիմակայի, ոնց դիմավորի ու հետագայում էլ ոնց տանի իր խաչը:
Հ.գ. Ու շատ կարևոր ա, որ հիվանդները իմանան` քաղցկեղ չի նշանակում անպայման վատ ավարտ: Հազարավոր լավ ավարտների մասին կարող եմ պատմել: