Lurer.com-ը գրում է.
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն որոշում է ընդունել երկարացնել հրադադարի ռեժիմի երկրի արևելքում: Այդ մասին հունիսի 27-ին հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական մի աղբյուրի:
«Նախագահ Պորոշենկոն առաջարկել է 72 ժամով երկարացնել հրադադարի ռեժիմը»,-ասել է աղբյուրը:
Հունիսի 27-ի երեկոյան լրանում է զինադադարի ժամկետը, որի շուրջ համաձայնության էին եկել Ուկրաինայի իշխանությունները և ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները: Հունիսի 20-ին Պորոշենկոն հրաման էր տվել հանրապետության արևելքում հատուկ գործողությանը մասնակցող բոլոր ուժային ստորաբաժանումներին՝ դադարեցնել մարտական գործողությունները, ինչը նախատեսված է հակամարտության կարգավորման վերաբերյալ պետության ղեկավարի ծրագրով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



