Մեկ ամսից ավելի է, ինչ EMPYRAY-ի երկրպագուներին հայտնեցին խմբից մեներգչուհի Եվա Սուջյանի հեռանալու մասին: Երկար ժամանակ խմբի անդամները չէին բացահայտում նոր մենակատարի անունը, բայց օրեր առաջ խումբը ներկայացավ ոչ միայն նոր մենակատարով, այլ նաև նոր երգով՝ «Եթե անգամ ուշանամ»:
Քսանամյա երգիչ Սուրեն Պողոսովը ամիջական զրույց է ունեցել ArmՏtar.am-ի հետ՝ պատմելով իր նոր գործունեության մասին:
Որքա՞ն ժամանակ է, ինչ ծանոթ եք այս խմբի աշխատանքին:
Ես երաժշտության հետ այդքան էլ մեծ սեր չունեի: Ութ-ինը տարի առաջ հեռուստացույցով լսեցի EMPYRAY-ի « Մի երկինք» երգը և շատ հավանեցի: Մի քանի օր անց մայրս ինձ համար գնեց EMPYRAY-ի ձայնասկավառակը ու հենց այդ օրվանից էլ սկսեցի ռոք լսել: Բավական երկար ժամանակ լսում էի հենց այդ երգերը, որից հետո սկսեցի ծանոթանալ նաև արտասահմանյան ռոքին: Կարճ ասած՝ այս խմբի շնորհիվ սկսվեց իմ սերը ռոքի նկատմամբ:
Ինչպե՞ս ստացվեց EMPYRAY-ի և Սուրենի համագործակցությունը:
Մի քանի ամիս առաջ զանգ ստացա Գիսանե Պալյանից, ով ինձ առաջարկեց ուժերս փորձել մի խմբում: Հետագայում իմացա, որ այդ խումբը հենց EMPYRAY-ն է լինելու:
EMPYRAY-ը որտեղի՞ց էր ծանոթ Ձեր գործունեությանը:
Ես մասնակցել եմ Շանթ հեռուստաընկերության X Factor և «Հայ սուպերսթար» նախագծերին և այդ ժամանակ էլ ծանոթացել Գիսանե Պալյանի և Կարեն Արզումանյանի հետ: Երևի այդ մրցույթների ելույթներից էլ տպավորվել էի նրանց մոտ:
Ի դեպ, այս նախագծերից շատերը Ձեզ «խուճուճներով» էին հիշում, ի՞նչ պատահեց դրանց:
Է՜հ, շուտվանից չկան: ( ծիծաղում է) Մի տեսակ տարօրինակ կարող է հնչել, բաց համերգներին խուճուճներս ինձ ուժ էին տալիս:
Երբևէ մտածե՞լ էիք, որ այս խմբի հետ կաշխատեք:
Ո՛չ, երբևէ չէի պատկերացրել, իսկ առաջարկը լսելուց հետո էլ մի փոքր շոկի մեջ էի:
EMPYRAY-ը նախկինում ինչո՞վ էր Ձեզ դուր գալիս:
Երգերը բնականաբար ինձ դուր էին գալիս, բացի երգերից, ինձ շատ էր գրավում այն, որ խումբն ուներ, այսպես ասած, իր բնավորությունը, հատուկ մթնոլորտը:
Շարունակությունն` այստեղ