Սեփական գործողությունները գիտակցորեն կազմակերպելու և կարգավորելու և այդ ճանապարհով դրված նպատակին հասնելու ընդունակությունը անվանում են կամք: Կամքի անհրաժեշտություն զգացվում է հատկապես այն դեպքում, երբ գործունեությունը կատարելու մյուս դրդապատճառները թույլ են:
Կամքը բարդ հոգեկան երևույթ է, բայց նրա կառուցվածքը վերլուծելը և նկարագրելը շատ դժվար է: Մեր ներհաեցողությանը այն տրված է որպես ներքին ուժ. անձի ներհոգեկան որակ. գումարային մի երևույթ կամ ներքին էություն, որն իր նպատակներին է ծառայեցնում անձի մտավոր և ֆիզիկական ընդունակությունները: Սակայն կամքի կոնկրետ հոգեբանական ուսումնասիրության դեպքում ավելի ճիշտ կլինի ընդունել, որ այն գիտակցական նպատակ դնելու, վճիռներ կայացնելու և դրանք իրագործելու ընդունակությունն է:
Կամքի առկայությունն առանձնապես զգալի է այն դեպքում, երբ նպատակին հասնելու ճանապարհին խոչնդոտներ են հայտնվում և մարդ հաղթահարում է դրանք: Կամքը սերտորեն կապված է ինքնագիտակցության, ես–ի ուժի հետ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=131664566974887&set=a.127502377391106.23535.100003940330394&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



