ԼՂՀ-ում նույնպես քննարկումներ են սկսվել կառավարման համակարգի փոփոխության շուրջ:
Քննարկումների բովանդակությանը չեմ անդրադառնա, որովհետև, կոնկրետ դեպքում, խնդիրն արհեստական եմ համարում:
Ամենևին էլ ոչ այն պատճառով, որ պատերազմական վտանգ կա ու համարում եմ, որ ասենք, անցումը խորհրդարանական համակարգին՝ վտանգավոր է:
Ի վերջո, կարող եմ բերել Իսրայելի օրինակը, որը հաջողությամբ պատերազմում է կառավարման խորհրդարնական մոդելով:
Խնդիրն այլ է. Ղարաբաղում չկա քաղաքական կայացած համակարգ, առկա է քաղաքական գործիչների դեֆիցիտ:
Կարծում եմ՝ նախ անհրաժեշտ է ուժեղացնել կուսակցությունները, բացառել երևանյան գործընթացների պարզունակ կրկնօրինակումն ու գրպանային կուսակցություններ ստեղծումը, հետո նոր քննարկել կառավարման մոդելների արդյունավետության հարցը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=680205285362352&set=np.31075554.100003713196176&type=1&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



