Ռուսաստանն ավտորիտար երկիր է. այնտեղ ընդունված չէ, որ որևէ պաշտոնյա հակադրվի ցարին:
Նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, սակայն, հակադրվում է:
Վլադիմիր Պուտինը ճանաչել է Պետրո Պորոշենկոյի նախագահությունն ու օրումեջ նրա հետ հեռախոսազրույցներ է ունենում:
Գլազևը հակադրվում է այս տեսակետին՝ Պորոշենկոյին անվանելով ապօրինի նախագահ ու նացիոնալիստ:
Ռուսական ցարին հակադրվողը կհեռացվեր արքունիքից, գուցե նաև կախաղան բարձրացվեր:
Առայժմ նման բան տեղի չի ունեցել:
Ենթադրում եմ, որ Գլազևի անվան տակ թաքնված է հենց Պուտինը, ով երբեմն-երբեմն այս կեղծանունով հագուրդ է տալիս իր կայսերապաշտական ու չեկիստական հակումներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/surenyants/posts/680172822032265?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



