Էջմիածնի Սբ. Գայանե եկեղեցում այսօր պսակադրվել են հայտնի և սիրված հումորիստ, դերասան Աշոտ Ղազարյանի որդին՝ Արման Ղազարյանը և Լոռու մարզային ոստիկանապետ Արտակ Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը: Մասնագիտությամբ արևելագետ է և իրավաբան Արման Ղազարյանի հարսանիքը խիստ ավանդական է: Առավոտյան հյուրերը գնացել են աղջկա հետևից, ապա տեղի են ունեցել մնացյալ արարողակարգերը: Ի դեպ, Աշոտ Ղազարյանը հերքել է, որ ՀՀ նախագահի աշխատակազմում աշխատող իր որդու հարսանեկան խնջույքին, որը կայանալու է Օջախում, ներկա է լինելու նաև Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել