Պուտին. Ուկրաինայում անհրաժեշտ է ապահովել երկարաժամկետ հրադադարPanorama.am-ը գրում է.

Ուկրաինայում անհրաժեշտ է ապահովել երկարաժամկետ հրադադար և վերադառնալ երկխոսության ուղի: Այս մասին «Իտար Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ուկրաինացները պետք է վերադառնան խաղաղության, երկխոսության և համաձայնության ուղի: Գլխավորը՝ ապահովել երկարաժամկետ հրադադար՝ որպես կիևյան իշխանությունների և հարավ-արևելյան տարածաշրջանների ներկայացուցիչների միջև բովանդակալից բանակցությունների անհրաժեշտ պայման»,_ նշել է Պուտինը:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Մոսկվան անկեղծորեն փորձում է աջակցել ճգնաժամի կարգավորման խաղաղ գործընթացին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել