Panorama.am-ը գրում է.
«Մեկ ամիս առաջ ուկրաինական ճգնաժամի սրման պայմաններում արցախյան հակամարտության ակտիվ փուլի վերսկսման հնարավորությունը մեծացել էր: Պատերազմի վերսկսման երկու գործոններից մեկը՝ արտաքինը, փաստորեն վերացել էր ու ԱՄՆ-ը փորձ արեց լրացուցիչ խնդիրներ առաջացնել Մոսկվայի համար՝ Ռուսաստանին կից տարածաշրջաններում»,-Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին, ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նա նշեց, որ Արևմուտքի կողմից Ղարաբաղ խաղաղապահ ուժեր մտցնելը դիտարկվում էր որպես տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայությանը հակակշիռ, սակայն մեկ ամսվա ընթացքում արևմտյան քաղաքական էլիտան հրաժարվեց այդ նախագծից ու Հարավային Կովկասում խաղաղություն պահպանելու և կանխատեսելի տարածաշրջան ունենալու ռուս-ամերիկյան կոնսենսուսը վերականգնվեց:
«Արտաքին անվտանգության գործոնը սկսել է կրկին աշխատել, ինչն իհարկե դուր չի գալիս Իլհամ Ալիևին, ով ցանկանում է սահմանում անընդհատ լարվածություն պահելով՝ հակամարտության վերսկսման հնարավորությունը պահել միջազգային քաղաքականության օրակարգում»,-նշեց Հ.Մելիք-Շահնազարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



