Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆ. Ռիկարդոնեն գնալուց առաջ ակնարկե՞լ է Էրդողանին: Առաջիկայում ամերիկացի դեսպանը հրաժեշտ կտա Անկարայում ԱՄՆ դեսպանի իր պաշտոնին, ուստի կարելի է արդեն որոշակիորեն բաց խոսել: Ռիկարդոնեն վերջին իր հարցազրույցն է տվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում և կարելի է ասել՝ «բաց» է եղել իր որոշ արտահայտություններում: Ամերիկացի դեսպանի հարցազրույցի թերևս ամենաուշագրավ նախադասությունը եղել է «Ես հավատում եմ, որ թուրքերը չեն հանդուրժելու բռնատիրության որևէ դրսևորում» արտահայտությունը: Դեսպանը սրանով ակնարկել է Թուրքիայում վերջին տարիներին դեպի ավտորիտարիզմ գնացող միտումների մասին և վարչապետ Էրդողանին՝ իր կուսակցության հետ հանդերձ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/780720218613887?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



