573350-vaccin-contre-ebola-developpe-chercheurs1in.am-ը գրում է.

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացնում է՝ Էբոլա տենդը դուրս է գալիս վերահսկողությունից, և պետական սահմաններն ի վիճակի չեն զսպել համաճարակի «սանձերը», որն արդեն խլել է մոտ 400 մարդու կյանք:

Հիվանդությամբ վարակվածության դեպքեր են արդեն գրանցվել Արևմտյան Աֆրիկայի մի քանի երկրներում, ու ներկայում բժիշկները մտավախություն ունեն, որ վարակը կարող է տեղափոխվել այլ տարածաշրջաններ:

Այս շաբաթ ԱՀԿ-ը հրապարակել է աֆրիկյան մայրցամաքի արևմուտքում Էբոլա տենդի տարածման վիճակագրությունը: Ընդհանուր առմամբ գրանցվել է հիվանդացության 635 դեպք՝ Գվինեայում, Սյեռա-Լեոնեում ու Լիբերիայում: 399 մարդ արդեն մահացել է, ինչը ռեկորդային է՝ գրում է Newsweek-ը:

Արևմտյան Աֆրիկայում վարակը շատ ագրեսիվ է ու տարածվում է մեծ արագությամբ: Դա արդեն խուճապ է առաջացրել բնակչության շրջանում: Տարածաշրջանի բոլոր երկրները բժշկական խիստ հսկողություն են սահմանել օդանավակայաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել