Կենդանիները մեր երկրագնդում ամենաիսկական, ամենամաքուր, ամենաանկեղծ, ամենաանսովոր էակներն են:

Ջրասամույրները քնած ժամանակ բռնում են իրար թաթերից, որ ջրի հոսանքը նրանց չքշի:

Սկյուռիկները տարեկան հազարավոր ծառեր են տնկում` ուղղակի մոռանալով, թե որտեղ են թաքցրել իրենց պաշարը:

Քոթոթ շնիկների խաղի մեջ համարյա միշտ արու քոթոթը թույլ է տալիս էգին հաղթել իրեն, սակայն նա ֆիզիկապես ավելի ուժեղ է:

Կրիաները կարող են շնչել նաև հետույքով:

Կովերը ունենում են մտերիմ ընկերներ, որոնց հետ ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան մյուսների:

Պինգվինները իրենց էգերին առաջարկություն են անում` նրանց խճաքար նվիրելով:

Վաշինգտոնի գաղութներից մեկում բանտարկյալները օգնում են վարժեցնել ագրեսիվ, ոչ ընկերասեր կատուներին, որոնց հնարավոր չէ հանձնել ընտանիքներին: Այս կատուները, զգալով բանտարկյալների սերն ու ուշադրությունը իրենց հանդեպ, հանդարտվում են և դառնում գրեթե ընտանի:

Ճապոնիայում մակակաները կոպեկներ են օգտագործում առևտրական մեքենաներից ուտեստներ գնելու համար:

Նորվեգիայում պինգվինին ասպեստի կոչում են տվել: Նրա ամբողջական անունն է Սըր Նիլս Օլավ:

Չինաստանում պանդայի սպանության համար մահապատժի են ենթարկում:

Առնետները ծիծաղում են, երբ նրանց խուտուտ են տալիս:

Սարդերը չեն թռչում և դա հիանալի է )))

Շվեդիայում անցկացվում է ճագարների ցատկի մրցույթ, որը կոչվում է Կանինհոպպինգ:

Խոզերի մոտ օրգազմը տևում է 30 րոպե:

Դելֆինները իրար անուններ են կնքում:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել