Lurer.com-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, հունիսի 26-ին հանդես գալով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ), հայտարարել է, որ հանրապետության արևելյան տարածաշրջանների ներկայացուցիչները հավաստել են ՌԴ-Ուկրաինա-ԵԱՀԿ եռակողմ բանակցություններին մասնակցելու մտադրությունը. դրա հետ մեկտեղ Կիևը կարող է «կարևոր որոշում» ընդունել, եթե խաղաղ պլանի հանգուցային կետերը չընդունվեն:

«Երեկ մենք համաձայնության եկանք այն հարցի շուրջ, որ այսօր եռակողմ հանձնաժողով գումարվի Ռուսաստանի դեսպանի, Ուկրաինայի նախկին նախագահի և ԵԱՀԿ-ից դեսպանի մասնակցությամբ»,-ասել է Պորոշենկոն, նշելով, որ, «ցավոք», չկա արևելյան տարածաշրջանների ներկայացուցիչը:

«Իսկ ինչպիսին են հարցի խաղաղ լուծման հեռանկարները: Վաղը վերջին հնարավորությունն է: Այժմ ես ունեմ այն բանի հավաստումը, որ բառացիորեն կես ժամ առաջ՝ կրակի դադարեցման ժամկետի լրանալուց 12 ժամ առաջ, նրանք բանակցություններին մասնակցելու ցանկություն են հայտնել»,-ասել է Ուկրաինայի նախագահը:

Նա նաև հայտնել է, որ եթե «աշխարհազորայինների հետ վաղվա բանակցություններում ընդունվեն խաղաղ պլանի հանգուցային կետերը, դա «մեծ հույսեր կնեշնչի»: «Եթե դա մերժվի, ապա վաղը մենք կընդունենք շատ կարևոր որոշում, և չեմ մեկնաբանի, թե ինչ որոշում կլինի»,-հավելել է Պորոշենկոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել