Allsport.am-ը գրում է.

Մունդիալ 2014-ի խմբային փուլի վերջին` երրորդ տուրի շրջանակներում G խմբում հանդիպեցին Պորտուգալիայի և Գանայի հավաքականները:

1/8 եզրափակիչ փուլի ուղեգրի հնարավորություն տվող այս կարևոր խաղում հաշիվը բացվեց 31-րդ րոպեին. Գանայի հավաքականի դարպասին ինքնագոլ գրանցվեց, որի հեղինակը Բոյեն էր: Թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում, իսկ երկրորդ խաղակեսում շարունակվեցին գրոհներն ու պայքարը: Գանայի հավաքականը երկրորդ գնդակն ուղարկեց ցանցը, բայց այս անգամ ճիշտ ուղղությամբ. 57-րդ րոպեում Գյանը հավասարեցրեց խաղի հաշիվը: Այնուհանդերձ, Պորտուգալիայի հավաքականին հաջողվեց խփել հաղթական գնդակ. 80-րդ րոպեին աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն:

Ցուցատախտակի հաշիվը, Պորտւգալիայի հաղթանակը ոչինչ չի նշանակում... Երկու թիմերն էլ դուրս են մնում Մունդիալ 2014-ի հետագա պայքարից, քանի որ Գերմանիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ընտրանուն, իսկ այդ հաշիվը ձեռնտու էր հենց այդ թիմերի համար:

Պորտուգալիա-Գանա` 2:1

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել