Yerkir.am-ը գրում է.
Մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով նախորդ տարվա դեկտեմբերին չորս կանանց բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին: Կանայք, սակայն, ոչ միայն չեն ենթարկվել ոստիկաններին և թույլ չեն տվել անձնական զննում կատարել, այլև վիճաբանության մեջ են մտել և բռնություն գործադրել նրանց նկատմամբ:
Համաձայն մեղադրականի` չորսն էլ, ածելիներով սպառնալով, հարկադրել են ոստիկաններ Ա.Ն-ին և Բ.Ա.-ին փախչել ոստիկանության բաժանմունքից: Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` իշխանության ներկայացուցի հանդեպ ոչ վտանագավոր բռնություն գործադրելը: Այս դեպքում պատիժ է սահմանվում 300-500 հազար դրամի տուգանքից մինչև հինգ տարվա ազատազրկում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/am/news/69788.htm
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



