Սեռական անհամատեղելիության ֆիզիկական և հոգեբանական գործոնները. պարզաբանում է սեքսապաթոլոգըLife.panorama.am-ը գրում է.

Սեռական կյանքում անհամատեղելիության գործոնները կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեբանական բնույթի: Եվ եթե առաջին պարագայում առաջ եկած խոչընդոտները հաղթահարելի են, ապա երկրորդի դեպքում այդ առումով ավելի շատ ջանքեր են պահանջվում: Life.panorama.am-ը թեմայի շուրջ զրուցել է սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանի հետ:

-Սեռական անհամատեղելիության  ֆիզիկական գործոններից որո՞նք է ամենատարածվածները:

-Երբ զուգընկերներից մեկը  սեռական կյանքում առավել ակտիվ է, քան մյուսը, այս դեպքում առաջ է գալիս սեքսուալ պահանջմունքի անհամապատասխանություն: Ֆիզիկական գործոնով են պայմանավորված նաև սեռական գուրգուրանքների շրջանակի թույլատրելիության տարբերությունները: Երբ թույլատրելի շրջանակի վերաբերյալ զուգընկերների պատկերացումները տարբեր են լինում, նրանք սկսում են խուսափել սեռական կյանքից, ժամանակի ընթացքում սառում են միմյանց նկատմամբ:

-Իսկ երբ զուգընկերներից մեկը բարձրահասակ է, մյուսը՝ կարճահասակ, կամ՝ մեկը գեր է, մյուսը՝ նիհար, ի՞նչ խոչընդոտներ կարող են առաջ գալ:

-Այդ պարագայում տեխնիկական առումով խոչընդոտները հաղթահարելի են. խնդիրը զուտ հոգեբանական բնույթ է կրում:

-Հոգեբանական գործոնով պայմանավորված սեռական անհամատեղելիության ամենատարածված խնդիրները որո՞նք են:

-Զույգերի միջև հոգեսեռական անհամապատասխանության խնդիրները պայմանավորված են զուգընկերների հոգեկերտվածքով, աշխարհայացքով, բնավորության գծերով, որոնք անհնար են դարձնում անգամ նրանց ընդհանուր կեցությունը: Այս առումով ամենատարածված  հոգեբանական խնդիրը կապված է գուրգուրանքի շրջանակին առնչվող տղամարդկանց պահանջների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել