Արտեմի-Արմավիր Թալին-Գյումրի ավտոճանապարհը բացվել էLife.panorama.am-ը գրում է.

Արագածոտնի մարզպետի և Արտեմի համայնքի գյուղացիների հետ քննարկումներից հետո ճանապարհները բացվել են: Առավոտից գյուղացիները փակել էին Արտեմի-Արմավիր Թալին-Գյումրի ավտոճանապարհը: Ինչպես Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սաթենիկ Զորյանը, ուժեղ տեղացած կարկուտի հետևանքով գյուղացիները տուժել են և պահանջում են խնդրին լուծում տալ:

Թե ինչ օգնություն կտրամադրվի գյուղացիներին դեռ պարզ չէ: «Վաղ առավոտից մարզպետ Սարգիս Սահակյանն այնտեղ է և գյուղացիների խնդիրը քննարկվում է, ավելին ասել չեմ կարող»,-ասաց Սաթենիկ Զորյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել