Sisak-erexeq-470x265Araratnews.am-ը գրում է.

Ըստ Հայաստանի ժողովրդագրական-առողջապահական հարցերի 2010 թ-ի հետազոտության տվյալներիˋ Հայաստանում 0-5 տարեկան երեխաների մոտ առկա է 19 տոկոս թերաճություն: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, հիմնվելով այս հետազոտության տվյալների վրա, ձեռնարկել է մի շարք միջոցառումներ:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամիˋ առողջության և սնուցման ծրագրերի ղեկավար Լիանա Հովակիմյանը ասում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության բնորոշմամբ այս ցուցանիշը համարվում է հանրային առողջության խնդիր:

«ՄԱԿ-ի մանկական հիմնադրամըˋ կառույց, որը մասնագիտացված է երեխաների սնուցման հարցում, Առողջապահության նախարարության հետ ձեռարկել է մի շարք գործողություններ, որը հիմնականում ուղղված է կրծքով սնուցման խրախուսմանը, երեխաների համար ճիշտ և ժամանակին հավելյալ սնուցման ապահովմանը, բուժաշխատողների գիտելիքների  և խորհրդատվական հմտությունների բարելավմանը, ինչպես նաև երեխայի խնամքի և սնուցման հարցերով ծնողների կրթությանը»,-ասում է Լիանա Հովակիմյանը

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել