ArmnewsTV.am-ը գրում է.
Տաթեւիկ Հովհաննիսյանը Երեւանյան մեծ մենահամերգի երգացանկն է ներկայացնում: Գյումրիում էլ է համերգ սպասվում, բայց բացառիկը` Ստեփանակերտում է: Ղարաբաղցի ունկնդիրն առաջին անգամ հենց Արցախում նրան կլսի:
Ինչ երգեր էին հնչում ամերիկյան հողում, երբ Տաթեւիկ Հովհաննիսյանը նոր էր ոտք դրել ԱՄՆ: Եվ արդյոք հենց ԱՄՆ-ն էր, որ նրան լեգենդար դարձրեց: Երգչուհին համաձայն չէ, Հայաստանից մեկնելիս, ինքն արդեն լեգենդար էր: Ու ոչ միայն երգել է, այլեւ դասավանդել ու շարունակում է բեմին զուգահեռ նաեւ հանդիսատեսի հետ ունեցածով կիսվել: Օրինակ` էթնիկ ջազի գիտելիքերով ու կատարողական տեխնիկայով:
Ամեն դեպքում նրանք հայկականը չեն ընկալում այնպես, ինչպես հայերը: Տաթեւիկ Հովհաննիսյանը պնդում է` այնպես, ինչպես հայերն են զգում հայկական երաժշտությունը, օտարների համար դժվար է` մի քիչ դժվարամարսելի:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ