Մ.Մուրադյանն ազատվել է Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններիցPanorama.am-ը գրում է.

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Մուրադ Մուրադյանն ազատվել է Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Հայտնում է Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Մուրադ Մուրադյանին ազատել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել