
Aysor.am-ը գրում է.
Չինաստանում հասարակությանը բարկացրել է 2-ամյա երեխայի հետ կապված պատմությունը, ով համարվում է երկրի ամենափոքր ալկոհոլիկը: Երեխան ալկոհոլային խմիչք առաջին անգամ օգտագործել է 10 ամսեկանում: Ծնողները չեն կարողացել հանգստացնել լացող երեխային, հայրը որոշել է այդ անել ալկոհոլային խմիչքի օգնությամբ: Չենգ Չենգը ամեն անգամ լաց է լինում խմիչք ստանալու համար, իսկ սոցիալական ծառայությունները չեն կարողանում որոշել երեխային տեղափոխել մանկատուն, թե թողնել ծնողների հետ:
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը՝ երեխայի ծնողների ու հարազատների համար ծիծաղելի է երեխայի վատ սովորությունը: Երկուամյան երեխան խմում է մեկ շիշ գարեջուր ու չի արբում: Ծնողները պնդում են, որ չեն կարողանում հետ պահել երեխային վատ սովորությունից:
Չենգ Չենգի մայրը միայն վախենում է, որ իր կամ ամուսնու նկատմամբ գործ կհարուցեն: Բժիշկները պնդում են, որ նույն կերպ շարունակելու դեպքում եեխան լուրջ խնդիրներ կունենա:



