Tert.am-ը գրում է.
Փախստականների համագումարի նախագահության մի քանի անդամներ և ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այսօր լրագրողների հետ հանդիպում էին կազմակերպել՝ ներկայացնելու ադրբեջանահայ փախստականների խնդիրները: Ըստ նրանց՝ ՀՀ կառավարությունը մտադիր չէ լուծել դրանք։
«Հունիսի 20-ը փախստականների օրն էր, բայց մենք հերթական անգամ համոզվեցինք, որ մեր խնդիրները ՀՀ կառավարությունը մտադիր չէ լուծել»,- հայտարարեց համագումարի նախագահության անդամ Սուսաննա Մելիքյանը՝ իր դժգոհությունը հայտնելով այն հանգամանքից, որ Կառավարության որոշմամբ միգրացիայի ծառայության «Փախստականների հարցերի բաժինը» վերանվանել է «Ինտեգրացիայի հարցերի բաժին»:
Սուսաննա Մելիքյանի խոսքով՝ այս փոփոխությունը փախստականների համար ևս մեկ ապացույց են, որ Հայաստանի իշխանությունները լրջորեն մտադիր չեն զբաղվելու իրենց խնդիրներով:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ նշեց, թե եթե անցած քառորդ դարում ադրբեջանահայ փախստականների հարցը լուծելու ռեալ կամք լիներ, ապա այսօր հեշտ կլիներ նաև սիրիահայ փախստականների հարցերը լուծել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



