Life.panorama.am-ը գրում է.
Այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը որոշումը պարզաբանեց Յուրա Մովսիսյանի՝ ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար խաղացող լինելով:
«Ֆուտբոլի 2014 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլերին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի առաջատար ֆուտբոլիստ Յուրա Սերգեյի Մովսիսյանի մասնակցությունն անհրաժեշտ է ապահովել։ Յուրա Սերգեյի Մովսիսյանը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում, աչքի է ընկնում արդյունավետ խաղով, և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցության ապահովումը ֆուտբոլի հավաքական թիմի սպասվելիք խաղերին»,- ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ