Զվարթնոցի ու Գառնու տաճարների խնջույք-խրախճանքային սկանդալը ոչ միայն չի մարում, այլ գնալով ավելի աբսուրդային է դառնում: Մեր հանճար մշակույթի նախարարը անմիջապես մի քանի «կտրուկ» քայլերի դիմեց՝
1.Արգելեց տաճարներում կերուխում անել,
2.Խիստ նկատողություն հայտարարեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին,
3.Աշխատանքից ազատեց նույն ՊՈԱԿ-ի մասնաճյուղի վարիչ Վարդան Գրիգորյանին:
Անգամ մի կողմ դնելով այն հանգամանքը, որ արգելելով տաճարներում կերուխում անելը, տիկին Հասմիկ Մշակութասպանը դե ֆակտո խոստովանում է, որ գլուխները պատով էին տվել, որ մինչ այս թույլատրում էին, որովհետև արգելելով, խոստովանում են, որ դա ճիշտ չէ, և այն հանգամանքը, որ խիստ նկատողություն տալով ու նկատողություն հայտարարելով, ինքը նոր հարց է առաջացնում, թե բա դու ո՞ւր էիր, այ կամելիազարդ տիկին, առանց քո իմացությա՞ն էր սա արվում (ուրեմն դիմում գրի ու ազատվի), թե՞ դու գիտեիր ու քո դաբրոյով էր արվում (գնա ու մեղայականով ներկայացի ոստիկանություն), կարելի էր մի կերպ ասել, որ հա՜, գիտեք, մեր կոֆե խմողների նախարարությունում վերջապես հասկացել են, որ սխալ են արել:
Բայց դե ոնց կլինի, որ Հասմիկ Մշակութասպանի դուքյանում խիյարը դուզ բուսնի: Սկանդալից հաշված օրեր անց իմանում ենք, որ ՊՈԱԿ-ի մասնաճյուղի վարիչ է նշանակվել աշխատանքից ազատված Վարդան Գրիգորյանի որդին... միանգամից զգացիք չէ՞, ոնց ա Հասոն հասկացել: Օտ ի դո հասկացել ա... մենակ թե կռուտիտներ անելու ձևը չի հասկացել ու էշը ցեխից հանելու համար դիմում ա բոլոր հնարավոր տարբերակներից ամենաանհեթեթին: Հեսա մի հատ էլ որ էս շուխուռը հելնի, երևի էդ տղուն գործից կհանի ու մի քանի օր հետո այդ պաշտոնում կնշանակի հայր և որդի Գրիգորյանների տան կատվին...
Կից նյութն այստեղ: