Նիկոլ Փաշինյանի բիզնես համարվող «Հայկական Ժամանակ»-ի իշխանական աղբյուրները հայտնել են, որ Վլադիմիր Գասպարյանը 2 անգամ հրաժարականի դիմում է ներկայացրել. կամ «Հայկական Ժամանակ»-ի իշխանական աղբյուրները ձեռ են առնում «Հայկական Ժամանակ»-ին կամ էլ դիտավորյալ խաբում են, որ Նիկոլի բիզնեսը տուժի:
Մյուս կողմից էլ տարօրինակ է, որ իրեն ընդդիմություն համարող պարբերականը իշխանական աղբյուրներ ունի , էն էլ պարզվում է՝ լավ չաշխատող, սուտ ինֆորմացիաներ տվող աղբյուր, իսկ էն մյուս կողմից էլ Նիկոլը, պատգամավոր ընտրվելուց հետո, տարբեր սրճարաններում, նույնիսկ թանկ հյուրանոցների ֆոեներում պարբերաբար հանդիպում է իշխանական թևի որոշ մեծամասնական կամ համամասնակաան պատգամավորների հետ և ցածր ձայնով, բայց լուրջ դեմքով զրուցում. մի՞գուցե նրանք են Նիկոլի իշխանական աղբյուրները:



