Ռեդ Հոնգ Յին սիրում է նկարել, սակայն նա ոչ ավանդական նկարչության ներկայացուցիչ է: Նա նկարում է ոչ թե ներկերով, վրձնով կամ մատիտներով, այլ սննդամթերքով: Անցյալ տարի Ռեդը որոշեց մարտ ամսին ամեն օր մի դիմանկար նկարել սննդամթերքով: Որոշեց և հետևողականորեն իրագործեց իր որոշումը: Ռեդն իր գեղանկարները տեղադրում է Instagram-ի իր էջում, որը գնալով ավելի ու ավելի հայտնի է դառնում: Դե ինչ, դիտեք այս սքանչելի և ախորժաբեր ստեղծագործությունները: Հուսով ենք, որ դրանք Ձեզ դուր կգան:















Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




