Այսօր Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն էLife.panorama.am-ը գրում է.

1987 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում է ընդունել հունիսի 26-ը նշել որպես Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր: Նույն թվականին, միջազգային կոնֆերանսի առաջարկությունների հիման վրա, հաստատվել է թմրանյութերի չարաշահման դեմ պայքարի հետագա գործունեության համապարփակ ծրագիրը:  Թմրամիջոցների շրջանառության վերահսկման փորձն ունի ավելի քան 100 տարվա պատմություն: Դեռևս 1909 թվականին Շանհայի, այսպես կոչված, «Ափիոնի հանձնաժողով»-ի  մասնակիցները, որի աշխատանքներում ընդգրկված էր 13 երկիր, փորձել են ասիական երկրներից թմրանյութերի ներմուծման ուղիների սահմանափակումներ գտնել: Եվ այսօր` ավելի քան մեկ դար անց, իրավապահ մարմինները, դեռևս հեռու են այդ խնդրի լուծումից: 

Ամեն տարի ամբողջ աշխարհում շուրջ 210 միլիոն մարդ օգտագործում է արգելված թմրամիջոցներ, նրանցից գրեթե 200.000-ը մահանում է: Թմրամիջոցների օգտագործումը լրջագույն ռիսկ է վարակիչ հիվանդությունների տարածման առումով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել