Թերթը գրում է, որ Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությունը վերջերս ավելի քան 1.2 մլն դրամի դեղորայք է գնել։ ««Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն, 115 հազար դրամի դեղորայք նրանք գնել են «Հելթի ֆարմ», և 999 հազար դրամի դեղորայք էլ «Ֆեդիտա ֆարմ» ընկերություններից: Այդ գումարով գնվել են ամենասովորական դեղեր՝ պարացետամոլ, վոլտարեն, բետադին, կլոտրիմազոլ, բժշկական սպիրտ, բամբակ, պլաստիրներ, անգամ՝ ներարկիչներ ու թթվածնային դիմակներ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել