««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հունիսի 24-ի լույս 25-ի գիշերն արտառոց դեպք է տեղի ունեցել Նորավանք վանական համալիրի Նոր Աստվածածին եկեղեցում:

Մեզ հասած տեղեկություններով՝ անհայտ անձը կամ անձինք գիշերը եկեղեցու պատուհանից մուտք են գործել եկեղեցու տարածք և հանգանակությունների արկղից գողացել մոտ 200.000 դրամ:

Մեզ հասած տեղեկություններով՝ տարածքում հսկողություն իրականացնող անձանցից ոչ ոք չի նկատել անծանոթ մարդու: Միայն առավոտյան եկեղեցու բացված պատուհանից են աշխատակիցները հասկացել, որ եկեղեցու տարածք գիշերը մարդ է մտել: Դեպքի առնչությամբ իրավապահներն աշխատում են»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել