Մարզական տարբեր իրադարձություններ իրենց հետ տարբեր հետաքրքիր նորույթներ են բերում, որոնք այդ իրադարձություններին յուրահատուկ հմայք ու հետաքրքրություն են տալիս: Օրինակ՝ շատ հետաքրքիր էր օղորմածիկ ութոտնուկ Պաուլի ի հայտ գալը, ով հրաշալիորեն կանխատեսում էր ֆուտբոլային խաղերի արդյունքները: 
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էլ զարդարելու եկան «Վիվարո» բուքմեյքարական գրասենյակի PR-շիկները, ում մակարդակից և տված լուծումներից դատելով, կարելի է վստահ եզրակացնել, որ նրանք 4-րդ դասարանում հավերժ լքել են դպրոցը: Այս խելոքները գնացել գտել են զզվելի անունով ինչ-որ չխմազ ձիու, ու ասում են, որ սա կանխատեսումներ է անելու, ու մենք էլ պետք է լսենք ու հավատանք: Չէ, կներեք, մի ձիու չեն գտել, այլ միանգամից 3-ին: Մյուս երկուսը սինիներ են պահում Բողբոջ անունով ձիուկի համար: Եթե չեք հավատում, որ Բողբոջը լավ կանխատեսումներ է անում, ուրեմն ձեզ կստիպեն հավատալ դրան՝ ամբողջ օրը գովազդելով իրենց PR-շիկներից էլ ավելի անտաղանդ ձիու կանխատեսումները: 
Խաղերի արդյունքներն ու Բողբոջի կանխատեսումները համադրելով՝ պարզեցի, որ այս հիմար ձին 42 խաղերից մոտ 70%-ի արդյունքը սխալ է գուշակել: Հասկանո՞ւմ եք: Չնայած ձին հիմար չի: Գուցե նա լավ վազում է, լավ խոտ է ուտում, լավ թռչում է: Էդ ո՞ր մեկիս ստիպեին, որ կանխատեսում անի, ու ճիշտ անեինք: Հիմարը հենց էդ գովազդի հեղինակներն են, ովքեր հերիք չի իրենք են շլանգ, մի հատ էլ փորձում են մեզ շլանգի տեղ դնել: 
Ու ամենածիծաղալուն այն ա, որ գովազդ նկարողներն էնքան խելք չունեն, որ առաջին մի քանի ռոլիկում չէին ֆայլմել ոչ-ոքի տարբերակն էլ մտցնել հնարավոր ելքերի մեջ, և դա հետո են մտցնում միայն: Իսկ երբ մտցնում են, Բողբոջը անընդհատ դա է ընտրում, որովհետև մինի յուբկով սինի պահող նախկին կույսերը վախենալու են անգամ ձիու համար (ոչ-ոքիի սինին դրված է պատվանդանի վրա): 
Տեսնես խելք բաժանելուց ո՞ւր էիք, տղերք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել