Lurer.com-ը գրում է.
Սելենա Գոմեսը դարձել է սկանդալի հերոսուհի: Բանն այն է, որ երգչուհու հարևանները զանգահարել են ոստիկանություն և դժգոհել, որ Սելենայի տան աղմուկի պատճառով իրենք չեն կարողանում քնել: Այս մասին հայտնում է «UsWeekly» ամսագիրը: Ոստիկանության աշխատակցի խոսքով` ահազանգը ստացել են ժամը 22:30-ին: Բանն այն էր, որ Սելենան երգ էր ձայնագրում իր տանը: Այդ դեպքից հետո երգչուհին Ինսթագրամում սև ու սպիտակ լուսանկար էր տեղադրել, որի տակ մակագրել էր. «Կենդանի երաժշտություն, մոմեր, հարազատ մարդիկ և հիանալի երեկո»:

Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=147741&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել