Երեկ ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ, երբ ելույթ էր ունենում ազր-կոյունլուների առաջնորդ Իլհամ Ալիևը, զարմանալի մի բան տեղի ունեցավ: Մեր արտաքին քաղաքականության վեկտորները որոշող «խելացիները» նորից փայլեցին իրենց անտրամաբանությամբ. որոշել էին հարցեր չտալ հարևանների նախագահին, որպեսզի ինքը Հայաստանին ու Արցախին չկպնի: Այս մասին բարձրաձայնեց պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Ու ի՞նչ, հարգելի այս անիմաստ որոշման հեղինակներ ու կատարողներ: Ալիևը չխոսե՞ց Հայաստանից ու Արցախից: Այն էլ ինչպե՛ս խոսեց ու ինչե՛ր ասեց.. Բայց մերոնք նորից լուռ էին: Պատրաստվել էին պլան A-ին՝ բերանները ջուր առնել նստելուն, բայց չէին պատրաստվել պլան B-ին, որ մի բան պատասխանեին «չնախատեսված» ալիևյան ելույթին: Էլ չեմ ասում, որ պետթ է ունենային նաև պալններ C, D... Տասնյակ հարցեր կարելի էր ուղղել այդ հիստերիկին... Չեմ էլ ուզում դրանք թվարկել՝ սկսած պատմության կեղծումից և վերջացրած սահմանային միջադեպերից: Բայց գոնե կարելի էր անդրադառնալ հենց երեկ «սև և սպիտակ ոչխարների» ՊՆ Զաքիր Հասանովի վերչին գլուխգործոցին և պահանջել Ալիևից մեկնաբանել այն ու ցույց տալ «ցիվիլ» Եվրոպային, թե հայերս ում հետ գործ ունենք: Իսկ Հասանովը բարբաջում էր այն մասին, որ ազերիների բանակը ունի մեկ նպատակ՝ թույլ չտալ հայերին ստեղծելու երկրորդ հայկական պետությունը: Այ այստեղ, նույն Հ.Նաղդալյանը, Ա.Հովհաննիսյանը կամ պատվիրակության որևէ այլ անդամ կարող էր հարցներ նրան, թե ձեզ, 11-12-րդ դարերում Միջին Ասիայից այստեղ հայտնված քոչվորներիդ ով է թույլ տվել ունենալ երեք պետություն...կամ արաբներին ով է թույլատրել մոտ երկու տասնյակ պետություններ ունենալ...կամ մահմեդական ալբանացիներին երկու հանրապետություն ձևավորել Բալկանյան թերակղզում: Բայց մերոնք լռեցին հույսները դնելով եվրոպացիների վրա, որոնք մի լավ Ալիևին քլնգեցին ու ապագա գործարքների գինը բարձրացրեցին...
Հ.Գ.Նավթա-խավիարային դիվանագիտությունը կոյունլուների կողմից կշարունակվի, իսկ մերոնք էլ, ինչպես միշտ, կշարունակեն լռել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել