Արամ Մանուկյանին (որին ի դեպ հարգում եմ որպես պարկեշտ անձնավորության) վիճակված էր երիտասարդ տարիքում «անմահանալ» անկախության հռչակագրի ընթերցման շնորհիվ, և հենց նա էր, որ պիտի վերածվեր այն «լակմուսի թղթի», որն ի վերջո բացահայտեց թե ով ով է ոչիշխանական հարթությունում: Նրա նկատմամբ «հայտնի ուժի» խոսափողի վերաբերմունքը վերջապես կստիպի հասկանալ ոմանց, թե Սերժի դեմ պայքարելով ումով են փոխարինելու նրան: Հայ հասարակության բախտից սխալ տեղից սխալ ցուցում ստացած «խոսափողի» գրածը պետք է վերջապես խոր լեթարգիական քնից արթնացնի նրանց, ովքեր ցանկանում էին «նմանն զնմանի» դեմ պայքարի հանել ու հասնել երկուսի նկատմամբ էլ հաղթանակի: Ինչն «ուղղակի անհնար է, քանի որ անհնար է»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10201921476829480?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



