«Լավ երկրների ցուցիչով» (Good Country Index) Հայաստանը զբաղեցրել է 72-րդ տեղը` առաջ անցնելով տարածաշրջանի բոլոր երկրներից (Իրան - 115, Թուրքիա - 79, Վրաստան - 77, Ադրբեջան - 122), ՄՄ անդամ բոլոր երկրներից (Ռուսաստան - 95, Բելառուս - 82, Ղազախստան - 80), ինչպես նաև Ուկրաինայից` 99: Ի դեպ, գիտության և տեխնոլոգիաների ցուցիչով մենք զբաղեցրել ենք 50-րդ հորիզոնականը:
Այս ամենը շատ լավ է ու ոգևորիչ: Հիմա հարց. իսկ եթե այդպես է, էլ ինչու ենք բռնել ՄՄ ու ԵՏՄ պոչից, որ մի հատ էլ իրենք պոչ խաղացնեն: Հետ կանգնենք, արագ հետ բերենք Ասոցացման հետ կապված կիսատ գործընթացը ու շարունակենք այդ ուղիով: Բա Նազարբաևն ո՞վ դարձավ՝ իր ջեպի Ղազախստան պետությունով, որ մի հատ էլ մեր վրա հոխորտա, ազերբառանների գլխավոր բառանի նամակը կարդա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nargabi1990/posts/705858426146870?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել