Yerkir.am-ը գրում է.
Ռոբերտ Քոչարյանի՝ Yerkir.am-ին տված հարցազրույցի՝ տեսանկարահանող և լուսանկարող սարքերի ու կարմիր գծերի համակարգերի, տուգանքների մեծ չափերի վերաբերյալ հատվածին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, անդրադարձել են փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանն անդրադարձել է նրանց արձագանքներին, որը Yerkir.am-ը ներկայացնում է ստորեւ.
«Ես կանդրադառնամ իշխանության ներկայացուցիչների /մասնավորապես` Երևանի քաղաքապետի և փոխոստիկանապետի/ արձագանքներին, քանի որ դրանք վերաբերում էին բարձրացված հարցերի էությանը և տեղի ունեցողի փաստարկման ու բացատրման մի փորձ էին հանդիսանում:
Բացատրությունները ոչ մի նոր բան չեն պարունակում. ըստ էության, շարադրվում է այն ամենը, ինչը և վրդովեցնում է հասարակությանը և ինչի դեմ այն շարունակում է բողոքել: Հարց է ծագում եթե ամեն ինչ լավ է, ապա ինչո՞ւ է հասարակության վերաբերմունքն այդքան բացասական: Չէ՞ որ մեր ժողովուրդը միանգամայն ադեկվատ է և համբերատար, նույնիսկ չափազանց համբերատար: Ուրեմն, ինչն է նրան այստեղ հուզում: Այդ հարցը առաջին հերթին պիտի իրենք իրենց տան իշխանությունները այդ թվում և Երևանի քաղաքապետարանը:
Փոխոստիկանապետ Հովհաննիսյանի բացատրությունները, ըստ էության, ոչ միայն չտվեցին նշված խնդիրների պատասխանները, այլև բերեցին նոր հարցեր: Այսպես, Հովհաննիսյանը բաց է թողնում գլխավոր հանգամանքը. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում խոսք չէր գնում այն մասին, թե ինչպես են ձևավորվում տուգանքների չափերը, այլ խոսվում էր այն մասին, որ այդ չափերը համադրելի չեն մեր քաղաքացիների եկամուտների մակարդակի հետ և հաստատագրված նվազագույն աշխատավարձի զգալի մասն են կազմում: Դիմեմ գերմանական փորձին, որը Հովհաննիսյանի կողմից աղճատված է ներկայացվել: Ահա Գերմանիայում գործող արագության գերազանցման համար տուգանքների գրաֆիկը. Բնակելի վայրերում թույլատրելի արագության գերազանցման համար նախատեսված տուգանքները Գերմանիայում.
Թույլատրելի արագության գերազանցում կմ/ժ/ Տուգանք /եվրո/
Մինչև 10-ը 15
11-15 25
16-20 35
21-25 80
70 և ավելի 680
Չբնակեցված վայրերում թույլատրելի արագության գերազանցման համար նախատեսված տուգանքները.
Թույլատրելի արագության գերազանցում/կմ/ժ/ Տուգանք/եվրո/
Մինչև 10-ը 10
11-15 20
16-20 30
21-25 70
70 և ավելի 600
Հիշեցնեմ, որ Գերմանիայում նվազագույն աշխատավարձը կազմում է 1380 եվրո : Այսինքն, սահմաված արագության 20կմ/ժ գերազանցման համար տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի 2,5 տոկոսը: Հայաստանցի վարորդները այդպիսի գերազանցման համար վճարում են 30 հազար դրամ, կամ նվազագույն աշխատավարձի 60 տոկոսը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



