Aguilar_WIMBLEDON_Nadal_Klizan_20140624_00061in.am-ը գրում է.

Իսպանացի թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը «Ուիմբլդոն»-ի մեկնարկային խաղում 4:6, 6:3, 6:3, 6:3 հաշվով պարտության է մատնել սլովակ Մարտին Կլիժանին:

Այդ հաղթանակը 700-րդն էր Նադալի մարզական կարիերայում: Այդ ցուցանիշով իսպանացին 11-րդն է թենիսի պատմության մեջ: Այս մասին տեղեկացնում է ATP պաշտոնական կայքը:

1. Ջիմի Քոննորս – 1253 հաղթանակ
2. Իվան Լենդլ – 1071
3. Ռոջեր Ֆեդերեր – 958
4. Գիլերմո Վիլաս – 929
5. Ջոն Մաքինրոյ – 875
6. Անդրե Աղասի – 870
7. Ստեֆան Էդբերգ – 801
8. Իլիե Նաստավե – 779
9. Փիթ Սամփրաս – 762
10. Բորիս Բեկկեր – 713
11. Ռաֆաել Նադալ – 700

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել