Հունիսի 24-ին՝ ժամը 22:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 19-ամյա Արմեն Արթուրի Ավետիսյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Ա. Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Մենք սպասում ենք Ադրբեջանի նավթի ավարտին, իրենք Հայաստանի բնակչության ավարտին: Ուստի Բաքուն ինքնակամ և առանց ֆորս-մաժորի պատերազմի չի գնա, կսպասի մինչև մեր ամենաթույլ վիճակը: Դա լավ լուրն էր:
Իսկ վատը այն է, որ զոհերը սահմանագծում չեն դադարի, անընդհատ կրակոցներ են լինելու և լարում, ճնշման միջոց է իրենց ձեռքում:
Լուծումը հիմնականում կետային պատժիչ քաղաքական գործողություններն են՝ ԼՂՀ - ՀՀ պետական սահմանի ճշտում՝ վերադարձ 1921-3թթ. սահմաններին, ԼՂՀ-ի ՀՀ ԱԺ-ի կողմից ճանաչում, նոր պայմանագրերի ստորագրում, բանակցությունները միմիայն ԼՂՀ-ում և ԼՂՀ-ի հետ վարելու մասին հայտարարություն, ընդհանուր օրենսդրական հայեցակարգերի, Սահմադարության քննարկում, մասսայական բնակեցում և այլն, և այլն, զուգակցված ռազմական քայլերով` շատ ավելի մեծ ինտենսիվության և ծավալի: