Emedia.am-ը գրում է.

Ռումինիայի խորհրդարանը քվեարկել է նախագահ Տրայան Բեսեսկուի պաշտոնաթողության վերաբերյալ հռչակագրի օգտին: Պատգամավորները դրանով են արձագանքել պետության ղեկավարի եղբոր՝ Միրչի Բեսեսկուի ձերբակալման շուրջ ծագած սկանդալին, որը խոստացել էր կաշառքի դիմաց պետության ղեկավարին ներգրավել սպանության համար դատապարտված քրեական հեղինակություն Սանդա Անգելին բանտից ազատելու գործում:

Ռումինիայի ազգային հակակոռուպցիոն վարչության տվյալների համաձայն՝ Բեսեսկուի եղբորը ձերբակալելու մասին որոշումն ընդունվել Է վկաների ցուցմունքների ու այն տեսագրության հիման վրա, որն անցած շաբաթ հրապարակել են տեղական լրատվամիջոցները:

Սկանդալը կայծակնային զարգացում Է ստացել. Սենատի նախագահ Քելին Պոպեսկու-Տերիզանուն եւ վարչապետ Վիկտոր Պոնտան Բեսեսկուին կոչ են արել պատվով պաշտոնաթող լինել, սակայն նախագահը հրաժարվել Է: «Ստիպված եմ վշտացնել, բայց իմ մանդատը ես հասցնելու եմ ավարտին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել