Նկարագրել տխրությունը, որ անկախ քո կամքից է ստեղծվում, ցավոք, շա՜տ հաճախ բառերը չեն կարողանում....
Ոչինչ առանց պայքարի չի տրվում, իսկ կորցնելն այնքա՜ն է հեշտացել, որ ակամա տեսնում ես, թե ինչպես է ներկադ անցյալ դառնում...Րոպեներում անէանում, դադարում լինել:
Ցավում են, արտասվում, զղջում, կարոտում, ավելի ուժեղ սիրում: Հետ բերել չեն կարողանում: Կարիքն են զգում ու տանջվում... անվե՜րջ:
Իսկ արտասվում են նրանք, ովքեր ունեն հոգի, նրանք թույլ չեն:
....Ու թե ստացվեր ջնջել ամենը, ինչ եղել է, ու թե նորից հավատալ կարողանայի...բայց չեմ կարող ու չի լինի:
Եվ ինչքան էլ հիմա կարոտն այս կարծես օդ է, որ չցանկանալով եմ շնչում, ստիպված եմ շնչել՝ զուտ ապրելու, ուժեղ լինելու համար:
Կորցրել ես մեր սերը, գուցե հիմա փնտրես ուրիշը: Իսկ իմ ուրիշը ոչ այլ ոք էր, քան միայն դու:
Եվ ինչքան էլ սիրել եմ, անցել է արդեն....Սառնությունն ու հիասթափությունը խո՜րն էին մեր չկայացած սիորուց: Չկայացած սերը մեր այդպես էլ երանելի, անմոռանալի կմնա իմ հուշերում:
Թողեցիր, որ դառնամ ուրիշինը...
Վաճառել ես մեր սերը, գնել թվացյալ հպարտություն...Իսկ իմ սերը չի վաճառվում՝ անգին է, ավելի թանկ, քան քո էժանագին հպարտությունն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել