Tert.am-ը գրում է.
Այսօր շարունակվող ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել մամուլում և մամուլի միջոցով բռնության տարածման թեմայով: Նաիրա Զոհրաբյանը փաստերով ներկայացրել է ադրբեջանական մամուլում հակահայ քարոզչության, ռասիզմի կոնկրետ օրինակներ՝ կոչ անելով ԵԽԽՎ-ին՝ հստակ սանկցիաներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։
Իր ելույթում Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Վերջին շրջանում մեր Վեհաժողովը հաճախ է անդրադառնում զանգվածային լրատվամիջոցների խնդիրներին, և սա ողջունելի է: Բռնությունը մամուլում և մամուլի միջոցով այսօր բավականին արդիական խնդիր է ԵԽ անդամ երկրներում, և մենք չենք կարող ձևացնել, թե անհանգստանալու լուրջ պատճառներ չկան: Հարգարժան զեկուցողը իրավացի է, որ վերջին տասնամյակում ԶԼՄ-ների դաշտը էականորեն փոխվել է ինտերնետի և առցանց լրատվամիջոցների հսկայական աճի շնորհիվ: Սակայն դրան զուգահեռ աճել են նաև բացասական երևույթների ռիսկերը, որոնց թվում բռնության քարոզն է մամուլում և մամուլի միջոցով: Որպես կանխարգելիչ միջոց՝ զեկուցողը տեսնում է անդամ պետությունների կողմից հստակ և համակարգված պայքարը բռնության քարոզի դեմ: Սակայն ի՞նչ անել այն դեպքերում, երբ ԵԽ անդամ պետությունն ինքն է հենց բռնության, ատելության, ռասիզմի ամենաակտիվ քարոզիչը: Ավելին, դատապարտվում և բանտեր են նետվում այն լրագրողները, մտավորականները, ովքեր համարձակվում են պայքարել բռնության ու ռասիզմի դեմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



