Կա դաղալություն, որը սպորտային իմաստ ունի: Օրինակ, նույն Սուարեսը 2010-ի Ուրուգվայ-Գանա 1/4 եղրափակիչում խաղի վերջին րոպեին ձեռքով հանեց գնդակը դարպասից, որի համար պեմալ նշանակվեց, բայց Գանան չխփեց ու Ուրուգվայը դուրս եկավ 1/2 եզրափակիչ: Բայց կա դաղալություն, որը որեւէ գործնական իմաստից զուրկ է: Սուարեսը, երբ էսօր կամ անցյալ տարի կծում էր մրցակցին, ո՛չ իր թիմի, ո՛չ էլ իր համար որեւէ դրական նպատակ չէր կարող հետապնդել: Դեռ մի բան էլ վնասել կարող էր, եթե մրցավարը նկատեր: Էդ կծելուց ո՛չ խաղը կրեցին, ո՛չ էլ բան: Այսինքն՝ ենթադրում եմ, որ Սուարեսն այնքան սուր հույզեր է ապրում խաղի ընթացքում (դե անցյալ խաղից հետո լացելով հարցազրույց տալը հիշում ենք), որը կորցնում է ինքնատիրապետումը ու վիկինգ բերսերկի նման գժվում ու գազազում: Այսինքն՝ մարդն ուղղակի ռեալ գիժ պիտի դառնա պահի տակ, որ տենց բան անի: Իհարկե, ոչ թե արդարացնում եմ կամ դատապատում, պարզապես հետաքրքրիր է պատկերացնել էն հոգեվիճակը, որում ֆուտբոլիստը դա կարող է անել: Չգիտեմ, ինձ համար սենց բաներն էլ՝ վատ թե լավ ֆուտբոլի մասն են: Առանց դաղալության որեւէ խաղ էս աշխարհում չի լինում: Դա ոչ թե լավ է, կամ վատ, այլ խաղի մաս, ավելի շուտ՝ դրամայի, սյուժեի մաս: Ու էլի անկախ նրանից, թե սա լավ է, թե վատ, բայց այս դեպքը հիշելու են բոլորը՝ նույնիսկ նրանք, ովքեր այլ բան չեն հիշելու Աշխարհի գավաթից, ոնց որ Զիդան-Մատերացի դեպքը: Ու նաեւ նրանք, ովքեր առավել վրդովված են, նրանք էլ են հիշելու: Մի խոսքով՝ կյանք է ու խաղ է, թեթեւ տարեք ու վայելեք իրենց լարված դրամատուրգիայով եզակի աշխարհի խաղերը: Մենակ վերջում կիմանանք սա լավ առաջնություն էր, թե՞ վատ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10204190867156136?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել