1017045_551437448304249_2459146770943058864_n1in.am-ը գրում է.

«Երեկ ինձ շատ մտահոգեց ոստիկանների պահվածքը, հիմա եկել եմ, որ ինձ ծեծեն, տանեն ոստիկանություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց դերասան Հովհաննես Ազոյանը, որը եկել էր՝ միանալու Աֆրիկյանների շենքի համար պայքարողներին:

Նա նշեց, որ Աֆրիկյանների խնդրին թեև ծանոթ չէ, բայց գիտի, որ հինավուրց շենք է, ունի ճարտարապետական նշանակություն, և իր ցանկություն է, որ այն պահպանվի:

Նա նաև նշեց, որ շենքի տարածքն այսպես կեղտոտ հնարավոր չէ թողնել, և եթե ուզում են հյուրանոց կառուցել, պետք է այնպես սարքեն, որ հնի հետ համահունչ և գեղեցիկ լինի:

«Եթե կա հինը՝ ինչո՞ւ այն քանդել»,- հարցնում է Հովհաննես Ազոյանը՝ հավելելով, որ ինքը հեծանիվ է քշում, և եկել է կանգնելու հեծանիվ քշող մարդկանց կողքին:

«Ես ուզում եմ՝ բողոքի ակցիաները, որ անում են մեր քաղաքացիները, կազմակերպվեն շատ կոռեկտ՝ առանց վատ լեքսիկոնի, առանց հայհոյելու, մենք պետք է բարձր կոռեկտություն դրսևորենք, որպեսզի ոստիկաններին խոսելու որևէ հնարավորություն չտանք, իսկ եթե դրանից հետո ոստիկաններն իրենց կպահեն այնպես, ինչպես երեկ պահեցին, ուրեմն մենք ոստիկանություն չունենք, դա ոստիկանություն չէ»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել