Խոսքի ազատությունը դեռևս քաղաքական պլյուրալիզմ չէ, ինչպես շատերին թվում է: Դրա էությունը կայանում է նրանում, որ տարբեր սոցիալ-քաղաքական խմբեր չեն ենթարկվում տնտեսական, քաղաքական և գաղափարական ճնշումների, ունեն ինքնուրույն գործելու և իշխանության նվաճման համար պայքարելու ռեալ հնարավորություն, այսինքն՝ իշխանությունը չի դառնում մեկ խմբի մենաշնորհը: Իհարկե, քաղաքական պլյուրալիզմը ենթադրում է նաև խոսքի ազատություն, սակայն վերջինս դրա դրսևորման ձև է, իսկ պլյուրալիզմը որոշակի քաղաքական հարաբերություն է: Օրինակ՝ Չինաստանում կա խոսքի ազատություն, սակայն քաղաքական պլյուրալիզմ գոյություն չունի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/721874877851010?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել