Refugees_India_20061in.am-ը գրում է.

Կլիմայի դանդաղ, բայց անդառնալի փոփոխությունները կարող են խափանել ամբողջ շրջանների տնտեսությունը՝ խթանելով ավելի բարենպաստ կլիմայով շրջաններ տեղափոխմանը: Այս մասին հայտնում է Proceedings of the National Academy of Sciences ամսագիրը:

ԱՄՆ-ի և Ինդոնեզիայի գիտնականներն ուսումնասիրել են բնական աղետների ազդեցությունը արտագաղթի վրա և պարադոքսալ եզրահանգման եկել՝ ջերմաստիճանի երկարաժամկետ փոփոխություններն ավելի ուժեղ են ազդում մարդկանց տեղափոխման վրա, քան դրվագային երկրաշարժերը, ջրհեղեղները, ցունամիները:

Պրատիկշյա Բորա-Միշրան և նրա գործընկերները վերլուծել են 1993-2007թթ. ինդոնեզացի 7185 ընտանիքների մասին վիճակագրական տվյալները: Գիտնականներն ընտրել են հատկապես Ինդոնեզիան, որովհետև այնտեղ շատ հաճախադեպ են բնական աղետները, բացի դրանից՝ այդ խիտ բնակեցված արևադարձային երկիրն իր մաշկի վրա զգում է գլոբալ տաքացման բոլոր հետևանքները:

Պարզվում է՝ տարեկան միջին ջերմաստիճանի աճը զգալիորեն ավելի է ազդում բնակության վայրի փոփոխության վրա, քան սողանքները, երկրաշարժերը, հրաբխի ժայթքումները և ջրհեղեղները: Այդ վիճակագրական տվյալների պատճառների մասին կարելի է վիճել, բայց հոդվածի հեղինակներն առաջին տեղում նշում են տնտեսական պատճառները: Բնական աղետից հետո մարդիկ կարող են որոշ ժամանակ ապրել բարեկամի տանը, հետո տուն են վերադառնում, իսկ երկարաժամկետ կլիմայական փոփոխությունները հզոր ազդեցություն են գործում գյուղատնտեսության բերրիության վրա, իսկ շրջանի բնակչության մեծ մասը զբաղված է այդ ոլորտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել